Ամանորը Ֆինլանդիայում 🎄

Ֆինլանդիա

1.Թերևս «ամենաամանորյա» երկիրը Ֆինլանդիան է, քանզի իրական Սանտա Կլաուսն ապրում է հենց ֆիննական Լապլանդիայում: Հենց այստեղից Սանտա Կլաուսը եղջերուներով լծված՝ ուղևորվում է աշխարհի տարբեր երկրներ:

2.Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք, հրավառություններ:

3.Ամանորյա գիշերն ըստ ավանդույթի՝ ֆինները գուշակություններ են անում հալած թիթեղի օգնությամբ. այն, ինչ ցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարուց: Գուշակությունը ֆինները մեկնաբանում են ուշադիր նայելով թիթեղին. եթե կրակից հալած թիթեղի ստվերը պատի վրա ցույց է տալիս ժանյակաձև նախշեր, ապա տարին խոստանում է փող, սեր, ճանապարհորդություն, հարսանիք և այլն: Իսկ եթե թիթեղը մասերի է բաժանվում, ապա դա տխրություն է բերում:

4.Ամանորը Ֆինլանդիայում նշում են ընկերների հետ, ընդ որում՝ շատերը նշում են այն ռեստորաններում, որպեսզի ավելորդ հոգսեր չստեղծեն իրենց հարազատների համար:

5.Ֆինլանդիայում Ամանորյա սեղանը Ծննդյան տոնի սեղանի նման ճոխ չէ։ Ֆինլանդացիները այդ օրը նախընտրում են նրբերշիկները և կարտոֆիլով աղցանը։

6.Ըմպելիքներից գերադասում են գարեջուրը։

7.Ամանորին սուրճը վաճառվում է ռեկորդային քանակությամբ:

8.Հունվարի 1 -ին ֆինները նախընտրում են հանգիստ քնել: Երեխաները, ընդհակառակը, նախընտրում են այս օրն ակտիվ անցկացնել ՝ դահուկներ քշել, զբոսնել այգիներում կամ ձյունե կոշիկ հագնել և դուրս գալ անտառ:

10.Ֆինլանդիայի բնակիչների համար ամանորյա իդեալական նվեր են հանդիսանում սպորտային սարքավորումներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով