Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Բարև ձեզ։ Մենք երրորդ դասարանում գնացել ենք Կոմիտասի թանգարան ։ Մեզ Արթուրի մայրիկը հյուր էր եկել սովորեցրել հետաքրքիր բաներ, հետո Սյուզանի մայրիկը մեզ հետ մոմեր պատրաստեց։

Մենք երրորդ դասարանում մաթեմատիկայից սովորել ենք իրար տակ գումարում, հանում։ Մայրենիից անցել ենք շատ հետաքրքիր հեքիաթներ։ Նաև մենք սովորել ենք մեծ թվերը բազմապատկել և բաժանել, բարդ խնդիրներ լուծել։ Մենք երկրորդ դասարանում ճամբարի ժամանակ առաջին դասարանցիներին սովորեցրել ենք ինչպես լողալուց առաջ հագնվել։ Մենք գնացել ենք Մեղրաձոր։ Մենք դասարանում առաստաղից կլոր,  հետաքրքիր տոնածառ ենք կախել։ Մենք դասարանը զարդարել ենք։Մենք երրորդ դասարանում սովորել ենք բլոգում աշհատել։ Մենք  Համացանցից փնտրում և առանձնացնում ենք անհրաժեշտ նյութեր:Մենք ընտրել ենք կաքավիկ ռադիոն ու շատ հետաքրքիր թեմաների շուրջ ռադիոնյութեր պատրաստել։ ես պատմել եմ դելֆինների մասին և խոսել Ֆինլանդիայի կրթական համակարգի մասին։

Իսկ սեպտեմբերին գնացել ենք Սևանա լիճ  ու լճում լողացել։Շատ թատրոններ ենք գնացել, հետաքրքիր ներկայացումներ նայել։ Գնացել ենք նաև Կոմիտասի թանգարան ու նրա մասին շատ բան սովորել։ Մենք շատ հետաքրքիր նախագծերի ենք մասնակցել։ Ես բոլոր նախագծերին մեծ սիրով եմ մասնակցել։ Հիմա կթվարկեմ դրանք.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով