Նամակ գարնանը

Բարև, գարու’ն։ Ես կարդացել եմ քո <<Գարնանային առավոտը>>։ Ինձ շատ է դուր եկել ոտանավորը։ Իմ ամենասիրած եղանակը գարունն է։ Իմ եղբայրն էլ է շատ սիրում գարունը։ Գարնանը տերևները կանաչում են, ծառերը աճում։ Մենք գարնանը կարող ենք կարճաթև և շորտիկ հագնել։  Գարնանը  մայրիկներին նվիրված միամսյակն է։ ։ Ես իմ մայրիկին նվիրում եմ շատ նվերներ։

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Continue reading

Նամակ անխելք մարդուն

Բարև, անխելք մարդ։ Ես կարդացի քո հեքիաթը և ինձ շատ դուր եկավ։ Դու շատ լավ խաղացիր։ Իմ ամենասիրելի հեքիաթներից է այս հեքիաթը։ Դու պետք է գնայիր ծառի ոսկին հանեիր և գնայիր աղջկա հետ ամուսնանայիր։ Այդպես դու և’ աղջկան կօգնեիր, և’ ծառին։ Պետք է գնայիր ու քո բախտը գտնեիր։ Հաջորդ անգամ հնարավորությունը բաց չթողնես։

Միշտ ամեն ինչ ճիշտ կանես։ Կհիշես իմ ասածը ու կդառնաս խելացի մարդ։

 

Լրացուցիչ

1.Էրիկը գիրք է կարդում։

  1. Խելացի աղջիկը դաս է սովորում։
  2. Մարկը գնում է դպրոց։
  3. Մայրիկը դաս է բացատրում։
  4. Գեղեցիկ աղջիկը վազում է բակում։
  5. Մեքենան արագ է ընթանում։
  6. Լույսը այսօր շուտ բացվեց։
  7. Բարակ մատիտը կոտրվեց։
  8. Ուսուցիչը լավ էր բացատրում։
  9. Հեռախոսը շուտ փչացավ։
  10. Անխելք մարդը վախեցել էր։
  11. Ձուկը արագ է լողում։
  12. Մայրիկը ճաշ է պատրաստում։
  13. Ձին արագ սլանում էր։
  14. Արջը կերավ ամբողջ մեղրը։

 

Աղբյուր

Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։

Continue reading