« Կույրերի կարծիքը «Խոսող ձուկը» հեքիաթի մասին»

Լինում է չի լինում, մի աղքատ մարդ է լինում։ Էս աղքատ մարդը դառնում է ձկնորսի շալակատարը։ Մի անգամ էս ձկնորը խոսող ձուկ է բռնում, տալիս, որ շալակատարը պահի։

Հետո այդ շալակատարը խոսող ձկանը գցում է ջուրը։ Ձկնորսը բարկանում, իսկ շալակատարը տխուր գնում է և ճանապարհին հանդիպում է մի հրեշի։ Հրեշի դիմացը գեղեցիկ կով կար։ Հրեշը կովին տալիս է շալակատարին ու ասում, որ երեք տարուց կգա ու կտանի կովին։
Երեք տարի հետո շշալակատարը վախեցած սպասում է հրեշին, բայց հանկարծ գալիս են կույրերը։ Նրանք սկսում են վիճել շալակատարի հետ։ Այդ պահին գալիս է հրեշը։ Կույրերը շոշափում են հրեշին ու մտածում են, թե փիղն է եկել։ Նրանք ծաղրում են հրեշին ու սկսում նրան քարերով ծեծել։
Հրեշը մտածում է, թե նրանք գժվել են և թողնում ու փախչում է, իսկ կովը մնում է շալակատարին։
Հովհաննես Թումանյանն էլ տեսնում է, թե ինչպես են իր հեքիաթի հերոսները խառնվել իրար ու քահ_քահ ծիծաղում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով