ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Հովհաննես Թումանյան

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջԱռատ ու անփույթ,Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,Կեղևը` կապույտ։Նրանից հետո աչքս բաց արիՄի փոքրիկ բնում,Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։Մի օր էլ, բնից գլուխս հանած,Նայում եմ դես-դեն,Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,Մեր բունը վրեն։Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,Ամեն տեղ գընում,Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ

2. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Անփույթ-թափթփված

հարդ-չոր տերև

3. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Որ կա մի փոքրիկ թռչուն։ Նա իր բնից գլուխը գլուխը հանում է, սկզբում տեսնում է, որ աշխարհքը կլոր էր, հետո տեսավ, որ բույնը տերևից է շինած։ Երբ նա մեծացավ , նա թռչում էր և տեսավ, որ իր մտածած ոչ միբանից է և այտենցել նա չհասկացավ։

4. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,Ամեն տեղ գընում,Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—Էլ չեմ հասկանում։

5. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Իմ կարծիքով աշխարքը փայտերից էր շինած։

6. Թռչունին նամակ գրի՛ր:

Բարև խելացի թռչուն։ Ես շատ հավանեցի այս բանաստեղծությունը։ Ես քեզ կոգնեմ, որ դու մտածես։ Այդ բույնը շինված է փայտից։ Բայց իմ կարծիքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով