Առասպել լավաշի մասին

Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի
հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում
Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք
է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար
հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել
իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին
խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն:

Continue reading

Գարունն իմ աչքերով

Գարունն իմ սիրելի եղանակն է։ Իմ եղբայրն էլ է սիրում գարունը։ Գարնանը բնությունը նոր շունչ է առնում, զարթոնք է ապրում, վերակենդանանում։ Ձմռանն ամեն ինչ անգույն է ու սպիտակ, իսկ գարունն իր հետ նոր գուներ, երանգներ ու արև է բերում։ Գարունը կանաչ գույն ունի, քանի որ ծառերը, բնությունը սկսում են կանաչել։ Գարնանն առաջինը ձյան տակից գլուխը հանում է քնքուշ ձնծաղիկը, հետո բացվում է կարմիր կակաչը։

Continue reading

Սուրբ Զատիկ, Մեծ Պահք,  Ակլատիզ

Սուրբ Զատիկ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող
ամենամեծ ու սպասված տոնն է։ Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության
զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել
բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլև
բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր
գորշությունից, միապաղաղությունից:

Continue reading

Ինքնուրյուն

1․ Առաջին օրը դաշտից հավաքեցին 340  կգ լոլիկ, իսկ երկրորդ օրը հավաքեցին 620 կգ լոլիկ։ Ամբողջ լոլիկը  լցրին 20 կգ-անոց արկղների մեջ։Քանի՞ այդպիսի արկղի մեջ տեղավորվեց ամբողջ լոլիկը։

Լուծում

340+620=960

960:20=48

Պատասխան 48 կգ։

Continue reading