«Իմ մայրիկը»

Ես հիմա կպատմեմ իմ մայրիկի մասին։ Իմ մայրիկի անունը Աննա է։ Նա ունի շագանակագույն, երկար մազեր։ Նա ունի սև աչքեր։Նա միջահասակ է։ Նա սիրում է զբաղվել իմ և եղբորս հետ, խաղալ։ Նա ուսուցչուհի է։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Ես և իմ եղբայրը մայրիկի համար նվերներ ենք պատրաստում։ Նաև իմ մայրիկը շատ ուշադիր է։ Նա շատ լավ է բացատրում իմ դաաերը։ Նա շատ բարի է, գեղեցիկ, օգնող և ամենակարևորը աշխատասեր։ Մայրիկի համար մարտի ութին ես, հայրիկս և եղբայրս նվերներ ենք առնում և նվիրում իմ մայրիկին։ Նա ինձ և եղբորս համար ամեն ինչ գնում է։ Նա մեզ տանում է ամեն տեղ։  Նա մեզ համար շատ լավ, համով բաներ է պատրաստում։ Նա շատ լավն է։ Ես ուրախ եմ, որ նա իմ մայրիկն է։ Ես շատ ուրախ եմ, որ շուտով մարտի ութն է և ես պետք է իմ մայրիկի համար նվերներ գնեմ և նվիրեմ իրան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով