Ճամփորդապատում

Մենք այսօր գնացել ենք Հովհաննես Թումանյանի թանգարան։ Ինձ շատ դուր եկավ։ Ամենալավ ճամփորդություներից մեկն էր ինձ համար։

Մենք այնտեղ տեսանք Հովհաննես Թումանյանի մայրիկի նկարը, Հայրիկի նկարը։ Նրա մայրիկի անունը Սոնա էր։ Մեզ ցույց տվեցին Հովհաննես Թումանյանի աշակերտների նկարները։ Մեզ ասացին, որ դպրոցում Հովհաննես Թումանյանի կողքին մի աղջիկ է նստել, իսկ Հովհաննես Թումանյանը սիրահարվել է այդ աղջկան։ Նաև բանաստեղծություն է գրել։ Մեզ տարան այնտեղ, որտեղ Հովհաննես Թումանյանը քայլում էր, նստած գիրք էր կարդում։ Մեզ նաև ցույց տվեցին երեք շենք կա, իսկ Հովհաննես Թումանյանը ապրում էր երկրորդ շենքում։ Այնտեղ Հովհաննես Թումանյանը քայլում էր բակում և մտավ իր տուն։ Մեզ նաև ցույց տվեցին, որ Հովհաննես Թումանյանի գրադարանում կա 10000 գիրք, իսկ 8000 պահված էր։ Այնտեղ վաճառում էին գրքեր, իսկ ես գնեցի երկու գիրք։ Մենք վերջում իջնելուց աստիճանները հաշվեցինք և հիսունչորս աստիճան էր։ Դա էլ Հովհաննես Թումանյանի ապրած կյանքն էր։ Մենք արտասանեցինք մի երկու բանաստեղծություն և վերադարձանք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով