Այց Մաչանենց տուն «Ինչպես Գրինչը գողացավ Ամանորը»

Բարև ձեզ, մենք 4․2 դասարանն ենք։ Մենք այսօր գնացել էինք թատրոն  դիտելու։ Այդ թատրոնի անունն էր <<Ինչպես Գրինչը գողացավ Ամանորը>>։ Այդ թատրոնը շատ հետաքրքիր էր։ Ինձ շատ դուր եկավ։ Այն ունեցավ տխուր ավարտ։ Հերոսները 7 հոգի էին։Ես հիմա կպատմեմ այդ թատրոնի մասին։ Սկզբում մարդիկ երեխայից թաքցնում էին Գրինչի մասին ճշմարտությունը։ Մի անգամ երեխան մենակ էր մնացել տանը։ Այդ ժամանակ եկավ Գրինչը։ Նա երեխային կապեց, բայց հետո ազատեց։ Այդ ժամանակ եկան իր ծնողները։ Հետո եկավ Ամանորի ժամը։ Գրինչին նվիրեցին մի մկրատ, բայց նա տխրեց։ Նա փչացրեց Ամանորը։ Շատ հուզիչ էր։ Այսպիսի տխուր ավարտ ունեցավ։

Շատ լավ ճամփորդություն էր։

Այց Մատենադարան

Բարև ձեզ, մենք 4․2 դասարանն ենք։ Այսօր մենք գնացել ենք Մատենադարան։ Շատ հետաքրքիր էր։ Այնտեղ կային տառեր գրված, որոնք նման էին կենդանիների։ Այնտեղ կար մի գիրք, որի կազմը ոսկեգույն էր, և նրա վրա կային գունավոր քարեր։ Կային շատ գրքեր։ Նաև կար մի մեծ գիրք, որը պահպանվել է արդեն 5 դար։ Մենք իմացանք,թե գույները ինչից են ստանում։ Օրինակ՝ կարմիրը ստանում են որդան կարմիրից, ոսկեգույնը` կաղիներից և այլն։ Մենք տեսանք մեծ քարտեզ։ Հայաստանը մի աղջկա նկարով էր պատկերված։ Հետո մենք դուրս եկանք։ Մենք քայլելով գնացինք պոնչիկանոց։ Շատ համեղ պոնչիկներ էին։ Հետո նստեցինք ավտոբուս և հասանք դպրոց։ Այս ճամփորդությունը ամենալավն էր։

Ճամփորդապատում

Բարև ձեզ։ Մենք 4․2 դասարանն ենք։ Մենք այսօր գնացել ենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Մենք շատ ենք հավանել։ Մենք քննարկեցինք նրա կենսագրությունը։ Մենք դպրոցից շարժվեցինք ժամը 11։10_ին։ Մենք այնտեղ կարդացինք տարբեր հանելուկներ, շուտասելուկներ, վերհիշեցինք հեքիաթների անունները։ Մենք տեսանք մի սեղան և աթոռներ։ Իմացանք, որ ամեն առավոտ Ավետիք Իսահակյանը նստում էր ու սուրճ էր խմում և ծխում էր։ Նա թերթ էր կարդում։ Նա ուներ մի կին և նրա անունը Սոֆի էր։ Մենք պատրաստեցինք գրքեր։ Իմ գրքի վերնագիրն էր <<Արջն ու Օձը>>։ Մենք նաև տեսանք նրա և նրա կնոջ մահճակալը։ Մենք իմացանք, որ նա 58 տարեկանում պառկել է ու քնել  այդ մահճակալի վրա և մահացել է։ Չի արթնացել։ Մենք տեսանք նաև նրա այգին։ Վերջում մենք նկարվեցինք։ Շատ-շատ լավ անցավ։ Մենք հասանք դպրոց ժամը 13։43_ին։

Ճամփորդապատում․ Արագածոտնի մարզ, Արդավան Ուշի

Մենք երեկ գնացել ենք Արագածոտնի մարզ։ Մենք բաձունք հաղթահարեցինք դեպի եկեղեցի։ Այնտեղ մենք հոգևոր երգեր երգեցինք։ Հետո գնացինք նկարվեցինք։ Այդ ժամանակ մի շուն եկավ, այդ շունը գալիս էր մեր ետևից։ Մենք գնացինք խոտերի վրա նստեցինք։ Խոտերի վրա մենք նախաճաշեցինք։

Continue reading