Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Continue reading

Աշոտ II Երկաթ և Գագիկ Առաջին

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Մեղուն ու մարդը

ծՄեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

Continue reading

Ապրիլ ամսվա ֆլեշմոբ

1. Լրացրո՛ւ պակասող հնչյունը և (ինչպիսի՞ ) հարցին պատասխանող բառերից ստացի՛ր (ի՞նչ) հարցին պատասխանող բառեր։ Դողդողջուն, կարկաչուն, խոխոջուն, թնդուն։
Դողդողջյուն-դողդոջ, կարկաչյուն-կարկաչ, խոխոջյուն-խոխոջ, թնդյուն-թունդ։

2. Նշվածներից որո՞նք դարձվածքներ չեն։

Ոսկի ձեռքեր ունենալ, ցավից լաց լինել, բերանը ջուր առնել, ձայնը փորը գցել, ոտքից գլուխ փոշոտվել, լեզուն կուլ տալ, լեզուն հասկանալ, ուրախությունից ծափ տալ։
Ցավից լաց լինել, ոտքից գլուխ փոշոտվել, ուրախությունից ծափ տալ։

3.  Մարմնի ո՞ր մասն է թաքնված հետևյալ ժողովրդական առածներում։ Գտի՛ր և անհրաժեշտ ձևով գրի՛ր։

Ջրաղաց մտնողի —-  կալյուրոտվի։

—— որ ցավի, ոտքերիդ ցավը կմոռանաս։

Բզի ———- բռունցքով չեն խփի։

Շատախոսի —- ծակ է։

․․․․․ սառը պահիր, ոտքերդ՝ տաք։

Ջրաղաց մտնողի գլուխը կալյուրոտվի։

Գլուխդ որ ցավի, ոտքերիդ ցավը կմոռանաս։

Բզի գլխին բռունցքով չեն խփի։

Շատախոսի գլուխը ծակ է։

Գլուխդ սառը պահիր, ոտքերդ՝ տաք։

4.  Օտար բառերի բառարանից օգտվելով, բացատրի՛ր առօրյա խոսքում հաճախ գործածվող օտարաբանությունները։

Գարաժ-

Կուրտկա-

Կոնֆետ-

Ժելե-

Սավոկ-

Պուլտ-

Գարաժ-սարքվորումների պահեստ, ավտոտնակ

Կուրտկա-Տղամարդու կարճ վերնազգեստ, բաճկոն

Կոնֆետ-քաղցր ուտելիք

Ժելե-Ձկան կամ մսի դոնդող

Սավոկ-հատակը մաքրելու գործիք

Պուլտ-հեռակառավարման վահանակ

5. Նախորդ առաջադրանքի պահանջի համաձայն, կազմի՛ր օտարաբանությունների քո բառարանը։ 

ֆոկուսնիկ- աճպարար
ֆորմատ- ձևաչափ
ֆանարիկ- լապտերիկ

6. Ապրիլ ամիսն իր անվանումը լատիներեն ո՞ր բառից է ստացել և թարգմանաբար ի՞նչ է նշանակում։

Ապրիլ ամսվա լատիներեն APRILIS անունը նշանակում է <<ԲԱՑՎԵԼ>>

Ո՞ր հայտնի մանկագիրն է ծնվել ապրիլ ամսին։

Подпись отсутствует

Ղազարոս Աղայանը։

8.  Ընտրի՛ր Ղազարոս Աղայանի մանկական պատվածքնից մեկը և մենակ կամ ընտանիքիդ անդամների հետ ընթերցողական ֆլեշմոբ կազմակերպի՛ր։ Աշխանքդ հրապարակի՛ր բլոգում ու հղումը կցի՛ր։ 

https://eriknalbandyan.edublogs.org/2024/04/13/ղազարոս-աղայան-ատամ/ ‎

9․ Ա և Բ խմբի բառերը միացրո՛ւ և բառակապակցություններ կազմի՛ր։

Ա․ շատախոս, ծուռ, բկլիկ, խաբարբզիկ

Բ․ գդալ, գրպան, ականջ, թեյնիկ

Օրինակ՝ բկլիկ գդալը, շատախոս գրպանը և այլն․․․

Ծուռ գդալ, շատախոս գրպան, խաբարբզիկ ականջ, բկլիկ թեյնիկ։

10. Նախորդ առաջադրանքի բառակապակցություններից մեկն ընտրի՛ր և պատմություն հորինի՛ր։

 

Խաբարբզիկ ականջը

Կար-չկար մի ականջ կար։ Այդ ականջը ինչ լսում էր, բոլորին ասում էր, նույնիսկ անծանոթ մարդկանց։ Մի անգամ նա լսեց ուրիշի խոսակցությունը, և գնաց բոլորին պատմեց։ Բոլորը նրա վրա ծիծաղեցին։ Օրինակ՝ մի մարդ ասաց․
—Ես շատ եմ ուզում գնալ դպրոց։
Իսկ նա գնաց բոլորին պատմեց, նույնիսկ ավտոմեքենայի մեջ գտնվող բոլոր մարդկանց։

Ածական

Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Քույր-գեղեցիկ, բարի, խելացի

Եղբայր-ընկերասեր, չարաճճի, հզոր

Մայր-աշխատասեր, նրբանկատ, հիսքանչ

Հայր-անվախ,նպատակասլաց, ուժեղ

Տատիկ-սիրելի, հոգատար, պայծառ

Պապիկ-աշխատասեր, ուժեղ, հոգատար

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Սիրտ-անսիրտ, վախ-անվախ, քար-քարե, մայր-մայրենի, երկինք-երկնային, արև-արևային, փայտ-փայտե, լեռ-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթյա, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկական, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանյա-գերմանական։

  1. Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկ պահանջ
խիստ առատ
սաղարթ գին
հորդ խիտ
աստղ տերև
փուշ զարդ
քաղցր վազ (ք)
արագ համ
գիրկ բաց
    Թանկագին, խստապահանջ, սաղարթախիտ, հորդառատ, աստղազարդ, փշատերև, քաղցրահամ, արագավազ, գրկաբաց։
  1. Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհեր վարպետ
սրատես կրակ
թեժ ծերունի
սլացիկ արծիվ
հմուտ բարդի
հորդ անձրև
վարար կատակ
մեղմ գետ
սրամիտ հովիկ
    Ալեհեր ծերունի։ Սրատես արծիվ։ Թեժ կրակ։ Սլացիկ բարդի։ Հմուտ վարպետ։ Հորդ անձրև։ Վարար գետ։ Մեղմ Հովիկ։ Սրամիտ կատակ։
  1. Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

Դաշտային

Փշոտ

ժանգոտ

հարավային

կրակային, կրակոտ

անկյունային

հանքային

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

Գունավոր, գունեղ

Հանճարեղ

վտանգավոր

ահեղ, ահավոր

խորհրդավոր

գլխավոր

համեղ

ուժեղ

շքեղ

  1. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելիպակասամենից բառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Տարբերությունը այն է, որ ամեն մի խումբը մակարդակը ցածր է մյուսից։

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ամենավատ-վատ,, ավելի վատ

Ղազարոս Աղայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Continue reading

(Ղազարոս Աղայան) «Ատամը փոխած»

Listen to Голос 051.m4a by Erik-Nalbandyan on #SoundCloud

Ատամ, ատամ,

Իմ կաթնատամ,

Գնա՜ս բարով

Հարյուր տարով…

Իսկ դու արի՛,

Գալըդ բարի՜,

Իմ նո՛ր ատամ

Ես քեզ կըտամ

Հարյուր տարի

Հազար բարի-

Էլ ղավուրմա՜,

Էլ բաստուրմա՜,

Չամչով փլա՜վ,

Հնդու խուրմա,

Տանձ ու խնձոր

Մի՜շտ, ամեն օ՜ր

Փըստա՜, բադա՜մ,

Էլ որ մեկի

Անունը տամ,

Ոսկի՜ ատամ:

Գոյական

Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք։

Continue reading