Մեր հետաքրքիր ձմեռային ճանբարը

Ավարտվեցին տոնական օրերը, ձմեռային արձակուրդից եկանք և սկսվեց մեր ձմեռային ճանբարը։ Մեր ջոկատի անունը դրեցինք «Ծիածան» ջոկատ։ Մեր ջոկատավարները Նելլի Կարապետյանն ու Գայանե Խաչատրյանն են։ Մենք սկսեցինք կարդալ գրքեր։ Ես կարդացի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»։ Ես արդեն հասել եմ 139 էջ-ին։ Ինձ շատ է դուր եկել այս գիրքը։ Մենք ամեն օր գնում ենք բակ և խաղում ենք ձնագնդիկ և ձնեմարդ ենք պատրաստում։ Մենք գնացել ենք եկեղեցի, այնտեղ մենք երգեցինք, նկարվել ենք և աղոթել ենք։ Իսկ հետո մենք գնացինք Պոնչիկանոց և կերել ենք պոնչիկ։ Հետո քայլքով գնացել ենք դպրոց։ Մենք շատ ուրախ ենք և շատ ուրախ է անցնում այս ճանբարը։ Իսկ վաղը գնալու ենք սահադաշտ։

Քեֆ անողի քեֆը չի պակասի․ Հեքիաթը

Օր՝ Մարտի 17
Ժամ՝ 15:15
Վայր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարմարյա սրահ
Հասցե՝ Առնո բաբաջանյան 25

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դպրոցների սովորողներ, ծնողներ, հյուրեր, դասավանդողներ…

Continue reading

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Continue reading

Աղբյուր

Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։

Continue reading

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

Continue reading

Պատում

Բարև ձեզ։ Այսօր մենք գնալու ենք Պատանի հանդիսատեսի թատրոն։ Մենք գնալու և նայելու ենք <<Շունն ու կատուն>> ներկայացումը։ Մեր մոտ հիմա Թումանանյական օրեր են, դրա համար մենք նայելու ենք <<Շունն ու կատուն>>։

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Հովհաննես Թումանյան
I
Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գլխիս հարմար:

Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա։— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:
II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:
— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:
III
Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․
IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնումա. մըթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Continue reading

Նամակ «Ամենից լավ տունը» բանաստեղծության հերոս տղային

Բարև, հերո’ս տղա։ Ես շատ ուրախ եմ, որ դու վերջապես հասկացար, որ ամենից լավ տունը հենց քո տունն է։Ամեն մարդ պետք է սիրի իր տունը, իր հայրենիքը և իր ընտանիքը։ Դու կարող ես վերանորոգել քո խրճիթը և այնտեղ ապրել մայրիկիդ հետ։ Դա կդառնա ամենասիրուն տունը։