Երգեր

Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,

Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:
Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,
Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք…

Եղնիկ

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

Continue reading

Իմ ընկերը

Իմ  ընկերոջ անունը  Արայիկ  է:  Ես նրա հետ  ամբողջ  օրը  խաղում եմ:  Իր  աչքերի  գույնը  շագանակագույն է: Նրա  մազերի  գույնը  բաց է:     Մենք  միշտ  իրար  հետ  կիսում ենք մեր սնունդը:Իրար  օգնում  ենք:

Continue reading

Իմ երազած տունը

Բարև  ձեզ։ Ես  երազում  եմ  ապրել  սեփական  տանը։ Իմ տան բակում  շատ խոտեր  ու շատ  ծաղիկներ կլինեն։

Ես  ուզում  եմ   բակում   նաև  շատ  խորը  լողավազան։  Դիմացը  լինի  շատ  մեծ  անտառ։  Տան մեջ  լինի ամեն ինչ  կապույտ՝ բազմոցը,  հեռուստացույցը,   սեղանը և կապույտ  աթոռներ։ Տան դիմաց լինի անտառ,անտառում  ամեն ինչ գունավոր լինի։