Բարև ձեզ։ Ես Էրիկն եմ։ «Կաքավիկ» ռադիոյի հոկտեմբեր ամսվա թողարկման ընթացքում ես ձեզ կպատմեմ դելֆինների մասին։
Ուզում եմ ձեզ ներկայացնել հետաքրքիր փաստեր դելֆինների մասին, քանի որ նրանք աշխարհի ամենաբարի , ամենախելացի և ամենակարևորը ընկերասեր կենդանիներն են։
Դելֆինը միակ կաթնասունն է, որի ծնունդը սկսվում է պոչից, ոչ թե գլխից: Երիտասարդ դելֆինները մայրերի հետ ապրում են 2-3 տարի:
Դելֆինները շատ լավ տեսողություն և բացառիկ լսողություն ունեն:
Դելֆինները լողում են շրջանաձև և մի աչքով միշտ հետևում են, որպեսզի գիշատիչները չմոտենան իրենց: Որոշ ժամանակ անց նրանք սկսում են լողալ հակառակ ուղղությամբ ու սկսում են արդեն հետևել մյուս աչքով:
Դելֆինները ապրում են խմբերով, դրա համար էլ նրանց մոտ զարգացած է փոխադարձ օգնությունը: Նրանք միշտ օգնում են թուլացած դելֆիններին մնալ ջրի երեսին, որպեսզի շնչահեղձ չլինեն . Հայտնի են պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները հասնում օգնության խեղդվող մարդկանց:
Դելֆինները ֆիզիոլոգիապես նման են մարդկանց: Մարդիկ և դելֆինները շնչում են թոքերով:Երկուսն էլ ունեն քառախուց սիրտ և ամբողջ ուղեղը համարյա նույնն է : Մարդիկ և դելֆինները տաքարյուն արարածներ են: Նույնիսկ չափսերը մոտավոր նույնն են, նրանց և մարդկանց հասակը արտահայտված մետրերով հասնում է 1,5-2 մետրի:
Դելֆինները ձկների նման չունեն խռիկներ, սակայն ունեն թոքեր և շնչառական ուղիներ:Հաճախ նրանք պահում են շունչը 7 րոպե բայց կարող են ջրի տակ մնալ մինչև 15 րոպե:
Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ:
Ամենաաղմկահարույց բացահայտումը դարձավ դելֆինների անունների առկայությունը, որոնցով իրենք իրար տարբերում են: Դելֆինը լսելով իր անունը արձագանքում է։