Ուղտը

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Նրա միջազգային անվանումը առաջացել է արաբերեն գեղեցկությունից։
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը սնվում է շատ կոշտ փշերով։
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը երկու մետր է, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Ուղտի բուրդը պաշտպանում է իրիկունվա շոգին, գիշերվա ցրտին։
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև …

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

  1. 4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ:

Բառային աշխատանք

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր

Երկու, երեք, հինգ հայրուր։

  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

Փափուկ բուրդ

Վայրի կենդանի

Մեծ ուղտ

Տաք եղանակ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

հաստ-բարակ

հեշտ-դժվար

գեղեցիկ-տգեղ

երկար-կարճ

ցուրտ-տաք

հարվածել-չհարվածել

Կոշտ_փափուկ

Տապ_ցուրտ

  1. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Անհատական ուսումնական պլան

 

Հաստատված է կրթահամալիրի կառավարման

Խորհրդի հունիսի 26-ի նիստում

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2023-2024 ուսումնական տարի

4-5-րդ դասարաններ

Ուսումնական պլան

Առկա ուսուցում

  Continue reading