Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց , ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի  սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը։ Երկինքն ամպամած էր։

Փչում էր սառնաշունչ քամին։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց․
-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։
Առաջադրանքներ
  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։

խոշոր-մեծ

անդրանիկ-առաջնեկ

Մռայլ-մութ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր կոչական ունեցող նախադասությունը։ Փոփոխիր այնպես, որ կոչականը դառնա վերջադաս։

Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։

Մի՛ հուսահատվիր, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվեց նրանով, որդի՛ս։

  1. Դո՛ւրս գրիր երկու վերջածանցավոր բառ։ Այդ ածանցներով կազմի՛ր մեկական նոր բառ։

ընկուզենի-թթենի

փոքրիկ-ջրիկ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր յոթերորդ նախադասությունը և համառոտի՛ր։

Փչում էր սառնաշունչ քամին։

Փչում էր քամին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով