Ամպիկներ

 

Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Պարզ էր, որ արջուկ-ամպիկը օգնելու էր լուծել անտառում առաջացած այդ խնդիրը։ Իսկ ուղտի կերպարանքով ճերմակաթև ամպիկին մար լեռը հանձնարարեց գնալ անապատ։ Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։ Կովի կերպարանքով ամպիկը ճամփորդելու էր բանջարանոցներով և հարուստ այգիներով։ Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղենի, մրգատու ծառերի ծարավը: Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։

Պատմողական-Լուսաբացին՝ ամեն օրվա պես, մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, թե ով ուր պիտի գնա։

Բացականչական-Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

  1. Բացականչություն արտահայտող բառով կազմի՛ր այլ նախադասություն։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Երանի՜ դպրոց չլիներ։

  1. Տրված բառակապակցություններով նախադասություններ կազմի՛ր։

Մրգատու ծառեր-Մրգատու ծառերը  կոտրվեցին

Շոգ օրեր-Շոգ օրերը եկան

Ճերմակաթև ամպիկ-Ճերմակաթև ամպիկը մահացավ

Բրդոտ արջ-Բրդոտ արջը կերավ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գրության և արտասանության տարբերություն կա։

Օրինակ՝ միրգ-գրում ենք՝ միրգ, լսում ենք միրք

  1. Շարունակի՛ր։

Ծառեր-ծառ

Ամպեր-ամպ

  1. Տրված բառերում ընդգծի՛ր ածանցները։

Բրդոտ, խոնավություն, բանջարանոց, բանջարեղեն, ճամփորդ։

  1. Ո՞ր արմատներն են թաքնված տրված բարդ բառերում։

Լուսաբաց, ճերմակաթև, ջրհոր, մրգատու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով