Լրացուցիչ աշխատանք

Ինչու է երկինքը կապույտ

(տեղեկատվական)

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝ երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր երանգներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․ ․ ․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում է լուսնին՝ երկինքը սև է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մանրէ_Միայն մանրադիտակով տեսանելի կենդանական և բուսական ամենամանր օրգանիզմների ընդհանուր անվանումը, միկրոբ:

բազմագույն_գույնզգույն

արձակել_բացել, բաց անել,արգելքից ազատել

  1. Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք։

Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։

  1. Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր:
  • Ես կուզեի, որ երկնքից հետաքրքիր գրքեր թափվեին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով