Վատ ընկերը

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տես,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռած…

— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր

ընբոստ- անհնազանդ

գել-գայլ

զրպարտել-Մեկի վրա սուտ մեղադրանքներ բարդել, մեկի մասին վարկաբեկիչ սուտ բաներ տարածել` գրել:

թիզ ու կեսը-փոքր

շորվա-ապուր

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:

Ստեղծագործության  աղվեսը  շատ լավն էր և տարբերվում էր ուրիշ աղվեսնեից։

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:

Ստեղծագործության գայլը վատն էր, ընկերասեր չէր, շատ  խորամանկ էր և տարբերվում էր ուրիշ գայլերից։

  1. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:
միավանկ երկվանկ
գել աղվես
դեղ առյուծ
միս արքա

 

  1. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

Վախկոտ -քաջ

Մեղավոր -անմեղ

Հիվանդ -առողջ

Ուժեղ –թույլ

Պառավ –երիտասարդ

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ – հիվանդանալ

Դող — դողալ

Նախաճաշ -նախաճաշել

Քրտինք -քրտնել

Հագուստ – հագնվել

Նկար- նկարել

Երգ- երգել

Կառույց- կառուցել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով