Պատում

 Այսօր մենք գնացել ենք Կոմիտասի թանգարան։ Այնտեղ մենք սկզբում տեսանք Սողոմոն Սողոմոնյանի նկարները։

Էքսկուրսավարին  պատմեցինք, թե ինչ գիտենք Կոմիտասի մասին։ Ես ասացի,որ նրա անունը Սողոմոն Սողոմոնյան է և նա ծնվել 1869 թվականին։ Կոմիտասը շատ էր սիրում շախմատ խաղալ և խաղում էր երկու ձեռքով։

 Հետո էքսկուրսավարը մեզ պատմեց նրա մասին։ Հետո տեսանք իր ստորագրությունը, իր աշակերտների նկարները և վկայականը։ Տեսանք իր մայրիկի պատրաստած իսկական գորգը։ Տեսանք իր գործընկերներին։ Հետո տեսանք իր ծննդյան առաջին նվերը. դա դաշնամուր էր։ Հետո մեզ ցույց տվեցին դեղձի ծառ, որի կողքն էլ Կոմիտասն էր։ Մենք իմացանք Կոմիտասի կյանքի ողջ պատմությունը։

Հետո մենք գնացինք մոտակա այգի ու հաց կերանք,մի քիչ խաղացինք, երգեցինք Կոմիտասի երգերից։ Հիմա կթվարկեմ`  <<Էսօր ուրբաթ է բասե>> ,<<Կաքավը>>  և <<Լորիկը>>։ 

 Այս ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։