«Հեքիաթ փշատերև ծառի մասին»

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչմեկը նրա հետ ընկերություն չէին անում:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջումէին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենցծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էինբոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենցգեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետնրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալարկանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանքուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերըտխուր են։Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իրխաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապըգալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացածհարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռումէր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեցփշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենքտոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլփաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետդիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որպետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

Խորհրդավոր-գաղտնիք պարունակող

Բուրմունք-հոտ

Սոսափել-խշխշալ

Պարծենալ-մեծամտանալ

Քիթը վեր ցցել-գոռոզանալ

2. Բարդ բառերը ընդգծի՛ր կարմիրով:

Փշատերև,տոնածառ:

3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դաերևում է:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով:

7. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Դո՛ւրս գրիր Ձմեռ պապի խոսքը:

«Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

8. Համառոտի՛ր նախադասությունները՝թողնելով միայն ի՞նչ և ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին: Ծառերը բողբոջում էին:

Փոքրիկ փշատերևը կանաչ ու դալար կանգնած էր:

Փշատերևը կանգնած էր:

Գիշերային երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները:

Աստղիկները վառվեցին :

9. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ զարմանք-զարմանալ

Ուրախ — ուրախանալ

Տխուր — տխրել

Բողբոջ — բողբոջել

Կանաչ — կանաչել

Չոր — չորանալ

10. Տրված պարզ բառերից կազմի՛ր բարդ բառեր:

Տերև, ծաղիկ, ծառ, թերթիկ, փուշ, տոն:

Տոնածառ, փշատերև,ծաղկաթերթ:

11. Տրված բառերն ու ածանցները միացնելով կազմի՛ր ածանցավոր բառեր: Օրինակ

փոքր + իկ = փոքրիկ

Ա. Փուշ, ուրախ, խորհուրդ

Բ. Ություն, իկ, ավոր

Փշիկ

Ուրախություն

Խորհրդավոր

12. Լրացրո՛ւ բաց թողնված սյունակները.

Անտառ, ծառեր, փշիկներ, նապաստակ, գազանիկներ, սկյուռ

Եզակի

Անտառ, նապաստակ, սկյուռ

Հոգնակի

Ծառեր, փշիկներ,գազանիկներ

13. Լրացրո՛ւ աղյուսակը՝ տրված բառերը տեղափոխելով համապատասխան սյունակում.

Անտառ, նայում է, տոնածառ, խորհրդավոր, բողբոջում էին, թափվում են, դալար, զարդարում էին, փշատերև, պատրաստվում էին, կանաչ, կաղին, գեղեցիկ, ընկույզ, հարցնում է, գիշեր, սկյուռ, փաթիլ, փոքրիկ, զարդարված է, տխուր

 

Ի՞նչ

Անտառ,տոնածառ,  կաղին, ընկույզ, գիշեր, սկյուռ, փաթիլ

 

ի՞նչպիսի

խորհրդավոր, դալար, փշատերև, կանաչ, գեղեցիկ, փոքրիկ, տխուր

ի՞նչ անել

Նայում է, բողբոջում էին, թափվում են, զարդարում էին, պատրաստվում էին, հարցնում է, զարդարված է

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով