«Ջղային գնդակը»

Լինում է, չի լինում մի ջղային գնդակ է լինում։ Նա բոլորի վրա բարկանում է։ Տղաները, երբ ֆուտբոլ են խաղում, ուժեղ են խփում, նա բարկանում է, ասում է․

-Ինձ ուժեղ մի՛ խփեք, մի’ բարձր խփեք, որովհետև ես վախենում եմ բարձրությունիից։

Իսկ տղաները ասում են․

-Հերիք է բարկանաս, ա՛յ գնդակ, մենք պետք է լավ ֆուտբոլ խաղանք։ Հասկացա՞ր գնդակ։

Իսկ գնդակին տղաները նորից բարձր տշում են։ Իսկ գնդակը նորից ասում է․

-Ինձ ուժեղ մի՛ խփեք, մի՛ բարձր խփեք, որովհետև ես վախենում եմ բարձրությունիից։

Իսկ տղաները կրկին ասացին․

-Հերիք է, մի’ խոսիր, թող խաղանք, թե չէ քեզ դուրս կվռնդենք։

Իսկ տղաներից մեկը այնպես բարձր խփեց, որ այդ գնդակի գլուխը կոտրվեց։

Իսկ բոլորը ջղայնացան այդ տղայի վրա և ասացին․

-Քո պատճառով չենք կարող ֆուտբոլ խաղալ։

Եվ բոլոր տղաները նեղացան ու  գնացին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով