Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն: Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից:

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում: Լսելով նապաստակի ճվճվոցը` նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Continue reading