New year in my family

We love to prepare for New Year. We keep a dream and then hang up the toy. My father, mother, and my brother are decorating the Christmas tree. We eat Christmas dishes. For example, New Year’s Eve. My dad and my brother and I go to see the rides. Then we go and see that Santa Claus has already brought the gifts. Then I call my grandmother and show her the gifts.

Զահրատ «Կաղանդի ծառ մը»

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Երկու բան պէտք է

—Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն, զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու։

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ —
Ոչ ծառ, ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
։

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ։

— Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք։

Բառարան

Կաղանդ- Նոր տարի
շտկել-զարդարել
աղուոր- գեղեցիկ, լավ, քաղցր
ատիկա-այդ, դա
պատրանք-երազանք, տենչ
զատ-բացի

Բլոգում պատասխանիր հետևյալ հարցերին։

1․ Ըստ բանաստեղծության ի՞նչ է անհրաժեշտ տոնածառը զարդարելու համար։

Բանաստեղծության մեջ տոնածառը զարդարելու համար պետք է ծառ, զարդեր, երազանք։
2․ Պատմիր, թե դու ինչպե՞ս ես մասնակցում տոնածառը զարդարելուն։

Մենք ընտանիքով ենք զարդարում տոնածառը։ Մենք չորս հոգի ենք։ Ամեն մեկը առաջին խաղալիքը կախում է և երազանք է պահում։ Մենք նոր գեղեցիկ և շատ մեծ տոնածառ ենք գնել։ Ես, մայրիկս, հայրիկս և իմ եղբայրը զարդարել ենք տոնածառը։ Ես և իմ եղբայրը շատ ենք սիրում Ամանորը։

Ջրոլորտ, կենսոլորտ, քարոլորտ, մթնոլորտ

Ջրոլորտ-երկրի վրայի ջրոտ մասերը օրինակ՝ օվկիանոս, լճեր և գետեր

Քարոլորտ-երկրի վրայի պինդ մասերը օրինակ՝ քար, ավազ

Կենսոլորտ-երկրի ամբողջ կենդանիները օրինակ՝ փիղ, ձի, շուն և այլն

Մթնոլորտ-ամբողջ երկրի օդային բաղադրիչները օրինակ՝ վատ օդ, լավ օդ