ֆինլանդիայի կրթական համակարգը

Բարև ձեզ։ Ես Էրիկն եմ։ «Կաքավիկ» ռադիոյի հոկտեմբեր ամսվա թողարկման ընթացքում ես ձեզ կպատմեմ Ֆինլանդիայի կրթական համակարգի մասին։

  Ուզում եմ ձեզ ներկայացնել հետաքրքիր փաստեր Ֆինլանդիայի դպրոցների մասին, քանի որ ինձ համար հետաքրքիր է համեմատել Հայաստանի և այլ երկրների կրթական համակարգերը։

 Դպրոցներում դասերը սկսվում են օգոստոսի կեսին և ավարտվում հունիսի սկզբին։ Ուսումնական տարվա ընթացքում դպրոցականները կարող են հանգստանալ 3 անգամ:

Ֆինլանդիայի դպրոցներում հանձնարարում են շատ քիչ տնային առաջադրանքներ։ Ամբողջ նյութը ուսումնասիրվում է դասի ընթացքում։ Աշակերտները չեն պատասխանում գրատախտակի մոտ։

Տարրական դպրոց հաճախելը սկսվում է 7 տարեկանից։ Առաջին 4 տարիներն աշակերտներն ուսումնասիրում են չորս հիմնական առարկաներ, որոնք վարում է մեկ ուսուցիչ: Դրանք են մաթեմատիկա, ընթերցանություն, մայրենի լեզու և բնագիտություն։

Տնային աշխատանքին շատ ավելի քիչ ժամանակ է հատկացվում։ Ֆինլանդիայում կարծում են, որ երեխան ավելի շատ օգուտ կստանա ՝ ժամանակ անցկացնելով մաքուր օդում, շփվելով ընկերների և ծնողների հետ։

Ի տարբերություն մանկապարտեզների, դպրոց հաճախելն անվճար է։ Ավելին, աշակերտները ստիպված չեն լինի գնել դասագրքեր, տետրեր, գրենական պիտույքներ, պլանշետներ, վճարել սննդի համար, քանի որ այս ամենը նույնպես տրամադրվում է անվճար: Անհրաժեշտության դեպքում դպրոց և տուն են բերում ավտոբուսով։

Ֆինլանդիայի դպրոցում չկան քննություններ։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով