«Ինչպես դարձա սեբաստացի կամ ինչպես հայտնվեցի կրթահամալիրում»

Երբ ես առաջին անգամ գնացի դպրոց,  ընկեր Անահիտն ինձ տեսավ։ Երեք օր գնացինք ճամբար։ Հետո մենք ամբողջ դասարանով գնացինք մի անտառ։ Երբ իրար տեսանք, բոլորս իրար հետ ընկերացանք։ Ես, Մանվելն ու Արայիկն իրար հետ ընկերացանք։ Ես շատ լավ եմ սովորում։ Նաև իմ ընկերներն են լավ սովորում։

Իմ դպրոցը շատ լավն է ու տարբերվում է մյուս դպրոցներից, քանի որ մեր ուսուցիչները շատ լավն են։

Ես շատ եմ սիրում իմ ուսուցիչներին։  Նրանք հոգատար են։ Մյուս դպրոցի ուսուցիչներն այդքան բարի չեն։

Ընկեր Անահիտը շատ խելացի է, բարի, մեզ շատ լավ բաներ է սովորեցնում։ Նա շատ գեղեցիկ է։

Ես շատ եմ սիրում ընկեր Անահիտին, ընկեր Վիկտորիային, ընկեր Աննային, ընկեր Մարիամին։ Նրանք շատ_շատ լավն են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով