Ամենից լավ տունը

Ամենից լավ տունը
Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։


Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Հարցեր և առաջադրանքներ․
1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:
Այդ տղայի մայրը բարի էր, սիրող էր և գեղեցիկ։

Տղան անհանգիստ էր։

2. Ի՞նչ երազանք ուներ տղան:
Այդ տղան երազում էր տեղափոխվել ուրիշ տուն։
3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:
Այդ տղայի խրճիթը գորշ էր, հին, ծառերի տակին, գետի եզերքին։
4. Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և
տեղադրի՛ր բլոգումդ:
Իմ տունը մեծ է։ Այնտեղ ապրում է հայրիկս, մայրիկս, եղբայրս և ես։ Մեր տունը չորս սենյակ է։
5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով