Համո Սահյան «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում եսդեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Որտեղ նայում եմ կարծես կրակ լինի, դեղին կրակ է և դեղին ծուխ։

Մոտակայքում քամին է լճի մոտ և նա է լճի տերը։ Ծառը հարուստ է։

2․ Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է-դեղին տերևները թափվել են գետնին

Ուր որ նայում եսդեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ-ամեն տեղ դեղին ու կարմիր տերևներ են, կարծես կրակ լինի։

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում-ծառի ճյուղերը աշնան քամուց իրար են հպվում, կարծես ծափահարում են նրան։

Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ-Քանի որ քամին կարող է քշել ու տանել ամեն ինչ, այդ պատճառով նա է տերը այդ ամենի։

3․ Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Ինձ հաղորդեց աշնանային տրամադրություն, երբ քայլում ես դրսում ու լսում տերևների խշխշոցը։

4․ Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Ամեն ինչ ոսկեգույն ու կարմիր է։ Ուր նայում ես կարծես կրակ լինի։ Ամենուր աշնան քամու ձայնն է գալիս ու քամին է տերը աշնան։Քամին հարուստ է աշնան գանձերով՝ տերևներով։

Լրացուցիչ առաջադրանքներ

5․ Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

6․ Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:

Իմ ընտրած դասական երաժշտության հեղինակը Էլմիրա Կարապետյանն է։Այս երաժշտությունն ինձ մոտ աշնանային տրամադրություն է առաջացնում։

https://soundcloud.com/erik-nalbandyan-982094376/nmuuhboxgiwf

7. Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր: