In a shoe store

Erik: Hi! Do you need any help?
Anna: Hi! I really like these shoes. How much are they?
Erik: Oh, they’re 20000 Armenian drams.
Anna: Do you have number 36 of them?
Erik: Yes, what color would you like?
Anna: Yellow, please.
Erik: OK, just a moment, please. We do not have the yellow color in number 36, but we have the green color.
Anna: Do you have yellow in number 37?
Erik: Yes, do you want to try them?
Anna: Yes.
Erik: How are they?
Anna: They are very comfortable.
Erik: Do you take these?
Anna: Yes, of course.
Erik: Thank you for your purchase.
Anna: Thank you, bye.
Erik: Thanks, bye.

Զատկական ընթերցարան

Նախագիծը՝ Ընթերցարանների ստեղծումը որպես ստեղծագործական-հետազոտական աշխատանքի բաղկացուցիչ

  1. Բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել «զատիկ» բառը:

1)
զատկի, [գոյական]
1. (եկեղեցական): Հրեաների կրոնական գարնանային տոն:
2. (եկեղեցական): Քրիստոնեական տոն՝ քրիստոնեության առասպելաբանական հիմնադիր Քրիստոսի հարության հիշատակին:
3. (գավառական): Քրիոտոսի ծննդյան տոնը, փոքր զատիկ:
4. (փոխաբերական) Տոն, ուրախություն:

2)
զատիկի, [գոյական]
Փոքր կարծրաթև միջատ՝ կարմիր գույնով ու սև բծերով, զատկի ճիճու, կարմրիկ (2):

  1. Համացանցից դուրս բեր ու այստեղ տեղադրի՛ր «զատիկ» բառի իմաստն արտահայտող լուսանկարներ:

  1. Կարդա՛ Սուրբ Հարության տոնի մասին: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Զատկի տոնի մասին նոր տեղեկություններով:

Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլ նաև բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից: Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու  ամենասպասված տոնն է: Այն շարժվում է 35 օրերի միջև` մարտի 22 -ից մինչև ապրիլի 25 -ը: Զատիկ բառի մյուս մեկնաբանությունը ազատվել իմաստն ունի: «Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Զատիկի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտից հետո տնետուն անցնելով` մարդիկ իրար հայտնում են Սուրբ Հարության ուրախաբեր ավետիսը` ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկը  բուն Զատիկին հաջորդող կիրակին է:

  1. Կարդա՛  Ծաղկազարդի մասին, դիտի՛ր տեսանյութը: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Ծաղկազարդի տոնի մասին նոր տեղեկություններով:

Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային  եկեղեցական և ժողովրդական տոն է։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»:

Հնում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը անձրևներ էր ուղարկում երկիր։

  1. Ընտրի՛ր զատկական առածանիներից, ասիկներից մեկը և  Paint նկարչական խմբագրով պատրաստի՛ր զատկական բացիկ: Այն տեղադրի՛ր այստեղ:

  1. Զատկական առածանիները ընթերցելուց հետո քո ընկերները դրանց շուրջ հորինել են հետաքրքիր հարցեր: Կարդա՛ ու փորձի՛ր պատասխանել այդ հարցերին: Պատասխաններդ կարող են լինել երևակայական:
  • Զատիկն առանց ձվի չի լինիԶատիկը քանի՞ ձվով կլինի:
  • Զատիկը կլինի երկու ձվով, որ ձվակռիվ խաղալ լինի։
  • Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է: Քանի՞ չամչե հատիկ է: Ի՞նչ նավակատիկ է:
  • Տասներկու չամչե հատիկ է՝ առաքյալների թվով։ Զատկական նավակատիկ է։
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամԶատկի օրվան քանի՞ գույն տամ: Թվարկի՛ր:
  • Կարմիր գույն տուր։
  • Ունևորի համար ամեն օր Զատիկ է: Չունևորի համար ե՞րբ է Զատիկ:
  • Չունևորի համար Զատիկը նշվում է Զատկի տոնին։
  • Հազարից մի օր Զատիկ, էն էլ նավակատիկԶատիկը շուտ եկա՞վ, թե՞ նավակատիկը:
  • Նավակատիկը ավելիշուտ է գալիս։
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, Ծով ձմեռեն կելնե Զատիկ:  Ծով ձմեռը քանի՞ օր ունի: Հավի կերած հատիկներն են շա՞տ, թե՞ ծով ձմռան օրերը:
  • Ձմեռն ունի 90 օր։ Հավի կերած հատիկները հավասրեն ձմռան օրերին։

7. Իսկ հիմա ինքդ ընտրի՛ր զատկական առածներից, ասիկներից մեկն ու դրա շուրջ նման երևակայական հարցեր հորինի՛ր:

Կարմիր ձուն Զատկին կսազե:

Բացի ձվից էլ ինչ՞ն է սազում Զատիկին։ Քա՞նի կարմիր ձու է սազում Զատիկին։

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Էլ ի՞նչ կուզես, ախպե’ր։ Ի՞նչ գույնի արև կուզես, ախպե’ր։

8. Կարդա՛ զատիկ միջատի մասին: Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր տեղեկությունները: Այլ աղբյուրներից օգտվելով՝ լրացրո՛ւ դրանք:

Կարմիր մեջքին սև, ամենից հաճախ յոթ կետեր ունեցող այդ կլորիկ բզեզին, հավանաբար, բոլորդ գիտեք: Բզեզի «զատիկ» անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, այն բանի հետ, որ նա երևան է գալիս զատիկ տոնի օրերին: Ժողովրդի մեջ այն հայտնի է նաև մարիամ բոլոջ, աստծո եզնակ, չալպղոճ և այլ անուններով:

9. Հորինի՛ր հանելուկներ Զատիկ տոնի, զատիկ միջատի, զատկական ձվիկի, ածիկի մասին:

Զատիկի ձու

Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

Զատիկ

Կարմիր է ելակ չէ
Միջատ է մոծակ չէ
Թռչում է ծիտ չէ
Դուրս է գալիս գարնանը։

Ածիկ

Այն ինչն է, որ բամբակի վրա ենք լցնում,
Խոտեր ենք աճացնում,
Զատիկի տոնին մեջը ձվեր ենք դնում:

10. Ձու, կարմիր, օր, գլորել, Զատիկ, պտտել բառերն օգտագործելով փորձի՛ր հորինել շուտասելուկներ:

Զատիկի օրը պտտում ու գլորում են կարմիր ձու։

11. Ձու բառով փորձի՛ր նոր բառեր կազմել ու բացատրել դրանք:

Ձվակռիվ-Ձվերով խաղալ

Ձվաձև-ձվի ձև ունեցող

12. Ի՞նչ կպատմի ձուն իր մասին:

Ես օգտակար եմ ստամոքսի համար, օգնում եմ նաև ամրացնել իմունային համակարգը։ Իմ սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին: Ես հարուստ եմ սպիտակուցով, ինչն օգնում է պահպանել մարմնի քաշը:

13. Արի՛ կազմենք «ձու» բառի անձնագիրը:

Անունը՝ Ձվիկ
Ազգանունը՝ Կճեպյան
Հայրանունը՝ Հավիկի
Ծնվել է՝ Արաքս թռչնաֆաբրիկայում
Ապրում է՝ Ձվաստանում
Սիրում է՝ Աղ և սև պղպեղ
Չի սիրում՝ Կրակ
Զատկի տոնին՝ Զարդարում է սեղանը

14. Օգտվելով համացանցից՝ դուրս բեր տեղեկություններ ձվի, դրա սննդարար հատկությունների, օգտակարության մասին:

1. Ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, օգնում է նաև ամրացնել իմունային համակարգը:

2. Որոշ գիտնականներ պնդում են, որ շաբաթվա ընթացքում 6 ձվի օգտագործումը զգալիորեն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

3. Ձուն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են աչքերի և տեսողության համար:

4. Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ, ցինկ, որոնք օգտակար են եղունգների և մազերի համար:

5. Ձուն հարուստ է սպիտակուցով, ինչն օգնում է պահպանել մարմնի քաշը:

6. Կալցիումի յուրացման համար օրգանիզմը վիտամին D-ի կարիք ունի: Այս վիտամինն ամրացնում է ոսկրերը:

7. Ձվի սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին:

15. Ներկայացրո՛ւ ձվով պատրաստվող քո ամենասիրելի ուտեստը: Գրի՛ր, թե այն ինչպես են պատրաստում:

Ես ամենաշատը սիրում եմ լոլիկով և նրբերշիկով ձվածեղ։

Պատրաստման եղանակը`

1.Գլուխ սոխը մաքրել և մանր կտրատել:
2.Կծու պղպեղից հեռացնել սերմերը և կտրատել կիսալունաձև:
3.Թավայի մեջ տաքացնել յուղը և տապակել սոխն ու կծու պղպեղը: Երբ բանջարեղենը սկսի փափկել, ավելացնել շեղանկյուն կտրատած նրբերշիկը, շարունակել տապակել 2-3 րոպե:
4.Այդ ընթացքում լոլիկները լվանալ, վրան լցնել եռացրած ջուր, թողնել 2-3 րոպե ջրի մեջ և կեղևահանել: Կտրատել կիսալուսնաձև և ավելացնել տապակվող բանջարեղենի և նրբերշիկի վրա: Երբ լոլիկի հյութը կգլորշանա, ավելացնել կտրատած խառը կանաչին, աղ անել և խառնել: Վրան ավելացնել աղով և պղպեղով համեմված հարած ձուն: Ձվածեղը տեղափոխել տաքացրած ջեռոցի մեջ և եփել 5-10 րոպե:

16. Պատմի՛ր, թե Զատկի տոնն ինչպե՞ս ես նշում քո ընտանիքում:

Իմ ընտանիքում շատ լավ է անցնում Զատիկը։ Մենք նկարվում ենք։ Մենք զվարճանում ենք և խաղում ենք Զատկական խաղեր։ Իմ հայրիկը մեզ տանում է եկեղեցի։ Այնտեղ մենք մասնակցում ենք պատարագի։ Հետո մոմ ենք վառում եկեղեցում։ Մենք նայում ենք Հիսուսի մասին պատմող ֆիլմը։

17. Իսկ հիմա կարդա՛, թե Զատկի տոնն ինչպես են նշում աշխարհի տարբեր երկրներում: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունները:

Եվրոպայում ճագարը Զատիկին նույն նշանակությունն ունի, ինչ Ձմեռ պապը՝Նոր տարվա տոնին: Ձվերի հետ լինում են նաև շոկոլադե կոնֆետներ՝ ձվի, ճագարի, ճուտիկի տեսքով: Հետո հաշվում են, թե ով է ավելի շատ ձու ու կոնֆետ գտել: Սա կոչվում է «egg hunt»՝ ձվերի որս:

Անգլիայում Զատիկը շատ կարևոր քրիստոնեական տոն է. այն խորհրդանշում է Քրիստոսի վերածնունդը և գարնանամուտը:
Ներկած ձվերը, ճագարը, գառնուկը Զատիկի ուտելիքներն են:

Ֆրանսիայում Զատիկի երկրորդ օրն են միայն երեխաները քաղցրավենիք ու ձվեր փնտրում:

Շվեյցարիայում Զատիկի օրը երեխաները հագնում են երկար փեշեր,կապում գլխաշորեր և բակից բակ անցնելով` մարդկանցից քաղցրավենիքներ են խնդրում:

Ֆինլանդիայում ընդունված է հետևյալը. Զատիկի օրը մարդիկ իրար հարվածում են սոճու ճյուղերով:

Դա մարդկանց երջանկություն է բերում, միաժամանակ հիշեցնում արմավենու, ձիթենու ճյուղերը, որոնցով դիմավորել էին Քրիստոսին` 2000 տարի առաջ` Իսրայելում:

Դանիայում երեխաները մրցում են ներկած ձվերով, որոնք գլորում են բլրի գագաթից: Նա, ում ձուն առանց կոտրվելու գլորվում է ամենից հեռու, շահում է մրցակցի ձուն:

18. Գրի՛ր, թե որն է քո ամենասիրելի զատկական երգը: Երգի՛ր, ձայնագրությունը տեղադրի՛ր այստեղ: Կարող ես օգտվել զատկական երգերի փաթեթից:

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

https://soundcloud.com/erik-nalbandyan-982094376/27-1551a