Մայրենիի ֆլեշմոբ- մարտ

Էրիկ Նալբանդյան
Հարավային դպրոց, 4․2 դասարան 
1.Նշվածներից ո՞ր ծաղիկը որպես մարդու անուն չի օգտագործվում։
Վարդ
զանգակ
Մանուշակ
Հասմիկ
2. Տրված նախադասության մեջ թաքնվել են գույների երեք անվանումներ, փորձի՛ր գտնել դրանք՝ ուշադրություն դարձնելով տառերի հաջորդականությանը։

Կար մի րոպե, որ կարող էր թվալ, թե մենք կստանանք լուր թշնամու նահանջի մասին։
Կարմիր, լուրթ,

3. Երեխաները Զատկի տոնին զվարճալի պայքար սկսեցին հավկիթներից ուժեղագույնը գտնելու համար։

Այս նախադասության մեջ կա մի բառ, որն ունի համանուն տարբերակ, և կա մի բառ, որի հոմանիշը ունի ամսվա անունով համանուն տարբերակ։ Գտի՛ր և բացատրի՛ր համանուն տարբերակները:

Զատիկ-տոն, զատիկ-միջատ,
Պայքար-մարտ ամիս

4. Իսկ այժմ «այր» բառի համանուն տարբերակները փնտրի՛ր բառարանում և դրանցով կազմի՛ր նախադասություններ։
Այր-տղամարդ, Էրիկ, քարայր և ամուսին։ Տղամարդը դրսում քայլում էր։ Էրիկը միշտ ուրախանում է։ Քարայրում շատ մութ էր։
5. Մ (մեն) տառը զբոսանքի էր դուրս եկել անտառ և կանգնեց մի քարանձավի դիմաց։ Ի՞նչ բառ ստացվեց (նախորդ առաջադրանքը կօգնի քեզ գտնել այդ բառը)։
Կստացվի մայր բառը։
6․ Իսկ ո՞ր բառի տնակում չի կարող բնակվել Մ տառը։
Ա_բասիր
Ա_բարիշտ
Ա_բար
Ա_բոխ
Ա_բաստանյալ

7. Նշված բառերի դիմաց ավելացրո´ւ մեկական տառ այնպես, որ նոր բառ ստանաս։

Արև, ամպ, պիտակ, կար, այլ, այծ, պար, տապ, արկ, արի

արև-բարև, ամպ-լամպ, պիտակ-սպիտակ, կար-նկար, այլ-սայլ, այծ-կայծ, պար-նպար, տապ-շտապ, արկ-վարկ, արի-տարի

8. Գուշակի´ր հանելուկի պատասխանը:

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

Գարուն

9. Մայրիկիդ անունով աքրոստիկոս հորինի´ր և տեղադրի´ր այստեղ։

Աշխարհի ամենագեղեցիկ մայրիկ,

Նայում եմ քեզ ու հիանում,

Նռան նման անուշիկ ես,

Ամենասիրելի մայրիկն ես։

10. «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» շարունակելով միտքը` հորինի´ր պատմություն:
Արդեն գարեուն է, բոլորը գնում են բակ։ Գարնանը շատ լավ է։ Եղանակը քիչ_քիչ տաքանում է։ Օրերը երկարում են ու մենք կարողանում ենք բակում խաղալ։ Գարնանը ամեն ինչ նոր շունչ է ստանում, բնությունը վերակենդանանում է, ծառերը բողբոջում են։ Ձյան տակից դուրս է գալիս գարնան առաջին ծաղիկը` ձնծաղիկը։ Թռչունները սկսում են ուրախ ծլվլալ ու երգել։ Սիրում եմ գարնան շունչը։