Վարդը

Վ. Գյոթե
թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:Տղան ցանկացավ պոկել վարդը։Իսկ վարդը զգուշացրել էր ,որ կծակի տղային։ Բայց տղան չլսեց վարդին և պոկեց նրան և տղայի մատը ծակեց վարդի փուշը։

Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. քնքուշ վարդ

բ. սիրուն վարդ

գ. փշոտ վարդ

դ. կարմիր վարդ

  1. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:                                                            Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
    Տեսավ մի վարդ դաշտի միջին.
    Վարդը տեսավ, ուրախացավ,
    Մոտիկ վազեց սիրուն վարդին.Սիրուն վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին

  1. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ: Կարմիր-համադրում եմ արյան հետ
  2. Հորինի՛ր:

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

Փշերը պաշտպանում են վարդին։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

Փշերը վարդեր ունեն, որպեսզի սիրուն լինեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով